Նիկոլի նիկոլությունը սահմաններ չի ճանաչում
16:13 , 27 հոկտեմբեր, 2025
Արձանագրելով, որ Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր՝ մոտ 23%՝ Նիկոլը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ են իրենք ցույց տալիս տնտեսական աճ, երկրում փողի մեծ շրջանառություն և այլն, սակայն երկրում աղքատության էական նվազում տեղի չի ունենում: Հարցրել է ու ինքն իրեն էլ պատասխանել՝ ասելով, թե պատճառը «դպրոցների ավերակներն են». ուրիշ ոչ մի պատճառ չկա:
Նիկոլի նմանօրինակ պնդումը կարելի է տիպիկ նիկոլություն որակել. աղքատության խորքային պատճառները բավական բազմաշերտ են, իսկ ավերակ դպրոցների գործոնն այդ ամենում շատ քիչ տոկոս է կազմում, եթե, առհասարակ, խնդրի հետ կապ ունի: Աշխատաշուկայի սահմանափակ հնարավորություններից՝ աոցիալական քաղաքականության թերություններ ու եկամուտների բաշխման անհավասարություն. ահա Նիկոլի բարձրաձայնած խնդրի պատճառները: Մի դեպքում, երբ արտաքին պարտքը երկրում գնալով աճում է՝ հասնելով աստղաբաշխական թվերի, իսկ Կառավարության վայ ղեկավարն էլ ամեն անգամ աղքատությունը հռչակում է՝ մարդկանց ուղեղներում ծագաց խնդիր, այլ պատկեր արձանագրելն ուղղակի անհնար է:
Նիկոլը չգիտի՞ այս ամենի մասին: Իհարկե, գիտի, իսկ տխմար հայտարարություներով է հանդես գալիս միայն մեկ նպատակով՝ իշխանությանը սոցիալական քաղաքականության արդյունավետության պատասխանատվությունից ազատելու՝ թյուրիմացաբար կարծելով, թե որքան շատ տխմարություններ դուրս տա, այնքան ընտրություններում հաղթելու շանսը կմեծանա: