Կարևոր է, որ մարտnւնակ բանակը վերափոխենք պաշտպանունակ բանակ հասկացությամբ. Փաշինյան


11:11 , 27 հոկտեմբեր, 2025

Մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ: Այս մասին այսօրվա ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև երբ ասվում է մարտունակ բանակ, դա չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը»,-հավելեց նա:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է 2026թ.-ի Բյուջեի նախագիծը: