Քնի հորմոնը նպաստում է նիհարելուն


22:52 , 3 հոկտեմբեր, 2013

Քնի հորմոնը նպաստում է նիհարելունDoctors.am-ը գրում է.

Ցիրկադային ռիթմերի հետ կապված մելատոնին հորմոնն օգնում է կարգավորել մարդու քաշը: Այսպիսի եզրահանգման են եկել Գրանադայի համալսարանի գիտնականները և Ամերիկայում գտնվող առողջության գիտական կենտրոնի նրանց գործընկերները:

Գիտնականներն ապացուցել են, որ մելատոնինը նպաստում է ճարպային բջիջներից մեկի` "մարմնագույն ճարպի" առաջացմանը, որն էլ այրում է կալորիաները: Լաբորատոր առնետների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ մելատոնինի կանոնավոր ներարկումը ճարպակալում և դիաբետ ունեցող առետների մոտ հանգեցնում է մարմնագույն ճարպի առաջացմանը: 

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ մելատոնինի ներարկումը, ֆիզիկական վարժություններին զուգընթաց, զարգացնում է օրգանիզմի ջերմային ազդեցությունը, հետևաբար, օգնում է պայքարել ճարպակալման դեմ:

Մելատոնինը օրգանիզմում արտադրվում է գիշերը` նպաստելով լիարժեք քնի: Այսպիսով, առողջ քունը հանդիսանում է ավելորդ քաշի դեմ պայքարի կարևոր մասերից մեկը: