13:23 , 26 հոկտեմբեր, 2025Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագին մասնակցում է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Լրագրողների հետ զրույցում Պապոյանը նշել է.
«Իսկ ո՞վ է ասել, որ կարգալույծ է եղել։ Հայ Առաքելական եկեղեցու կանոնագրքով նախատեսված բազմաթիվ կանոններ խախտած և սրբապղծություն իրականացրած մարդկանց որոշումներն ինձ համար որևէ արժեք չունեն։
Ովքեր հետևում են կանոնագրքին, նրանք են մեր հոգևոր հայրերը»: