Մեր մեջ չկա ոչ հավատ, ոչ սեր, ոչ հարգանք, ոչ էլ պատիվ. Մենք մեզ ազգասպանում ենք


23:15 , 3 հոկտեմբեր, 2013

Հանենք մեր մեջի չարությունը, թե չէ այն մի օր մեզ կուտի: Ամեն մեկը իր մեջի չարությանը թող սատկացնի, քանի այդ չարությունն իրեն չի սատկացրել...

Էս ի՞նչ ա կատարվում... Սաղ արյուն են ուզում, սաղ սպանել են ուզում, մորթել ու կախել են ուզում... Կեսը մորթողներին է սրբացնում, մի կեսը սրբացնողներին է ուզում մորթի...

Մեկը բավարարված չի, այդ կերպ է չարանում, մի ուրիշը նախանձից ա խեղդվում, երրորդը պարզապես այլ ելք չունի, չորրորդն էլ ասենք չգիտի ինչ անի...

Մեր մեջ չկա ոչ հավատ, ոչ սեր, ոչ հարգանք, ոչ էլ պատիվ: Սաղ վերացել ու թաղվելով հավասարվել է հազար տարվա մեռելներին:

Մենք մեզ ազգասպանում ենք: Չենք էլ ցեղասպանում, այլ ազգասպանում ենք...