22:27 , 3 հոկտեմբեր, 2013Սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը մեծ շուքով նշեց քաղաքի ծննդյան 55-ամյակը: Սյունիքը միշտ էլ կազմակերպված ու խանդավառությամբ է նշել այն տոները, որոնք վերաբերում են մարզի քաղաքներին: Այս մեկն էլ բացառություն չէր, և տոնի կազմակերպիչների խոսքերով վաղ առավոտից քաղաքի փողոցներում բարձր տրամադրություն և աշխուժություն էր տիրում:

Տոնակատարություններին ներկա է եղել նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ միջոցառումները եզրափակվել են մեծ համերգային ծրագրով, որին մասնակցում էին հայկական էստրադայի ամենահայտնի ու սիրված երգիչներ Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Անահիտ Սիմոնյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, Սիլվա Հակոբյանը, Ջոնի Կարապետյանը, Գոհար Հովհաննիսյանը, Աննա Խաչատրյանը, Էմմին, Գևորգ Մարտիրոսյանն ու Ռուզան Ավետիքյանը: Համերգային ծրագիրը վարել են Ավետ Բարսեղյանն ու Քնարիկ Զաքարյանը:

Համերգի կայացման հարցում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Հայկոն, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվել է երգչուհի Լուիզա Նավասարդյանը, որի հետ էլ զրուցեց ArmStar.am-ը ՝ համերգի մանրամասներ իմանալու համար:

<<Երգիչների այս խումբն առաջին անգամը չէ, որ ելույթ է ունենում Սյունիքում: Նրանք Սյունիքի մարզի ընկերներն են: Հենց այս սկզբունքով էլ ընտրել ենք համերգի մասնակից երգիչներին>>,- նշում է Լուիզան և ավելացնում,- <<Մինչև համերգի սկսելն ինձ փողոցում մոտենում էին քաջարանցիներն ու տալիս երգիչների անուններ, որոնց նրանք կցանկանային տեսնել համերգին : Ինձ համար շատ հաճելի էր այն փաստը, որ նրանց նշած անուններն ու համերգին ելույթ ունեցող երգինչների անունները համընկնում էին:>>

Համերգի մասնակից երգիչներն էլ միշտ հաճույքով են ելույթ ունեցել Սյունիքում, ասում են նույնիսկ, որ սյունեցիներն ամենաջերմն հանդիսատեսներից են Հայաստանում:
Շարունակությունը՝ այստեղ