Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ


16:52 , 25 հոկտեմբեր, 2025

Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 373 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնի խորությունը կազմել է մոտ 22 կմ։