Թաիլանդում կյանքից հեռացել է թագավորի մայրը․ հայտարարվել է 1 տարվա unւգ


12:11 , 25 հոկտեմբեր, 2025

Թաիլանդում մահացել է թագավոր Մահա Վաջիրալոնգկորի մայրը՝ Սիրիկիտը։ Նա մահացել է ուրբաթ երեկոյան՝ 93 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է թագավորական ընտանիքը, փոխանցում է rg.ru-ն։

Թաիլանդում հայտարարվել է «թագավորական բարձրագույն պատիվներով» հուղարկավորություն և մեկ տարվա սուգ:

Սիրիկիտը հայրենիքում մեծարվում էր որպես թագուհի, չնայած նա պաշտոնապես ներկայիս թագավոր Մահա Վաջիրալոնգկորնի մայրն էր, ըստ գերմանական DPA լրատվական գործակալության։

Նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 12-ը, պաշտոնական տոն է։ Մայրերի օրը Թաիլանդում նշվում է այդ օրը։