17:26 , 24 հոկտեմբեր, 2025Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գյումրու համայնքապետարանի ձերբակալված աշխատակիցներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։
Հոկտեմբերի 23-ին հայտնել էինք, որ Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը։
«Վարդուհի Փիլոյանը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է»,- հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը։