Այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել, որովհետև այնտեղ, որտեղ կա ջուր, վստահ եմ՝ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի. Փաշինյան


12:12 , 24 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7–րդ նիստը։ Ներկայացվել և քննարկվել են  ջրամբարաշինության 5 նախագծեր։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նշել է, որ ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, վերակառուցել Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի ջրամբարը։

Նալբադյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Քասախի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլն մ3, արդյունքում կբարձրացվի 4517 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի լրացուցիչ 503 հա հողատարածքներում։ Նախագծի արժեքը կազմում է 15.4 մլրդ դրամ։ Ջրամբարը տեղակայված է լինելու Սևան–Հրազդան ջրառ համակարգում, ուստի նրա խոսքով, կուտակված ջրի միջոցով հնարավոր կլինի մեղմել ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունները Սևանա լճի վրա։ Ջրամբարը կկարողանա անմիջապես սնուցում ապահովել ստորին Հրազդան ջրանցքին։ 

Ելփինի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 0,93 մլն մ3։ Ակնկալվում է, որ դրա  արդյունքում կբարձրացվի 132 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի լրացուցիչ 168 հա հողատարածքներում, 0,3 մլն կՎտ/ժամ էլ. էներգիայի խնայողություն։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.3 մլրդ դրամ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: