Հիմա ամեն ինչ զարգԸցել է. Բայց մե՞ջն ինչ


22:45 , 3 հոկտեմբեր, 2013

Եկեք մի հարյուր տարով հետ գնանք ու հայացք գցենք դեպի 20-րդ դարի սկիզբ. տեսնենք, թե ոնց էին Վան / Արճակի կողմերում` Խառակոնիս գյուղում, ընտրում ռես (այսինքն` քյոխվա, գյուղապետ, տանուտեր).

«Ռեսին կառավարությունը չէր նշանակում, այլ գյուղացիներն ընտրում էին իրենց ազատ կամքով: Հավաքվում էին բացօթյա մի տեղ, գոմշակռվի հրապարակում կամ ժամտան բլուրի վրա, կր[լ]ոմլեխների մեջ, ինչպես այսօր, առաջադրում էին երկու-երեք ռեսության թեկնածու, և ամեն մեկը իր ցանկացած մարդու օգտին փոքրիկ մի քար էր նետում փոսերից մեկնումեկի մեջ: Հետո քարերը հաշվում էին, և ամենից շատ քար ստացող թեկնածուն դառնում էր գյուղի ռեսը երկու կամ երեք տարով»:
Նաիրի Զարյանի ինքնակենսագրական վեպից` «Երկրորդ կյանք»-ից. տես Երկերի ժողովածու չորս հատորով, հտ. 4, Երևան, «Սովետական գրող», 1985, էջ 64:

Էսքան բան. կարճ ու կոնկրետ…
Պրիմիտիվ է, չէ՞: Հիմա ամեն ինչ զարգԸցել է: Բայց մե՞ջն ինչ…

Հ.Գ. Սաթենիկը մատնանշեց այս հատվածը: