20:52 , 3 հոկտեմբեր, 2013
Ladynews.am-ը գրում է.
Գաղտնիք չէ առողջ, խնամված և գեղեցիկ ատամներ ունենալու համար անհրաժեշտ է դրանք ճիշտ խնամել: Ինչպե՞ս խնամել ատամները, ի՞նչ առանձնահատկություններ կան, որոնք պետք է իմանալ ատամների ճիշտ խնամքն ապահեվելու համար Ladynews.am-ը փորձեց պարզել ատամնաբույժ Յուլիա Գադակչիյանից:
«Ատամների խնամքը պետք է սկսել առաջին ատամն ունենալու ժամանակվանից, այսինքն հենց բալիկն ունենում է առաջին ատամը, և բնականաբար, դա պետք է անի ծնողը», - խոսելով թեմայից ասաց Յուլիա Գադակչիյանը: Նրա խոսքով կան բերանի խոռոչի 500 մանրէներ, որոնց գերակշռող մասը պայմանական-վնասակար են, բայց իրենց գործունեությամբ ապահովում են բերանի խոռոչի նորմալ միկրոֆլորան:
Ըստ ատամնաբույժի որոշ պայմանների փոփոխության դեպքում մանրէները դառնում են վնասակար. «Բնական ատամները, դրոշմները կարճ ժամանակում պատվում են թաղանթով, որի մեջ մի քանի ժամ անց կուտակվում են մանրէներ առաջացնելով ատամնափառ: Ժամանակին չմաքրելու դեպքում ատամնափառը հանքայնանում է և դառնում ատամնաքար: Վերջիններիս կարծր մասի 70 տոկոսը մանրէներն են, որոնք սկսում են արագ աճել և զարգանալ արտադրելով թունավոր նյութեր: Մանրէների գործունեության արգասիքներն էլ բերում են տհաճ համի և հոտի առաջացման»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ