Գորիլաները ներխուժել են Կանադայի կենդանաբանական այգու խոհանոց


20:20 , 3 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կալհարիի կենդանաբանական այգում մեկ տարում արդեն երկրորդ անգամ են ներխուժում մի տարածք, որտեղ սնունդ է պատրաստվում կենդանիների համար, գրում էCTV-News-ը:

Կենդանաբանական այգու մամլո ծառայությունը հայտարարել է, որ դեպքը տեղի է ունեցել աշխատակիցների անուշադրության պատճառով: 

Այգու խոհանոցը հարում է վանդակին, որտեղ բնակվում են կապիկները, ու աշխտակիցներից մեկը չի փակել դուռը: Դրա հետևանքով 6 գորիլա ներխուժել է խոհանոց: Դեպքի հետևանքով տուժածներ չկան: