Բեռնատարերի վարորդները դադարեցրել են Հայաստան-Վրաստան սահմանակետերի մոտ իրականացվող բողոքի ակցիան


20:56 , 21 հոկտեմբեր, 2025
Բեռնատարերի վարորդները դադարեցրել են Հայաստան-Վրաստան սահմանակետերի մոտ իրականացվող բողոքի ակցիան, որի հետևանքով շուրջ 1 օր անցակետերը փակ են եղել բեռնատարներով։
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է բեռնատարի վարորդներից մեկը։ Նշենք, որ երեկվանից շուրջ 300 վարորդ փակել էր Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերը։
Երեկ հայտնել էինք, որ Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունել էին, սակայն վարորդները դժգոհ էին մնացել հանդիպումից։
Բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, նրանք պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա: