Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. Ալիև


13:23 , 21 հոկտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում արված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևը Աստանայում կայացած Ադրբեջան–Ղազախստան միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստում հայտարարել է, որ վերջին բախումներից երկու տարի չանցած երկրները քաղաքական կամքի բարձր մակարդակ են ցուցաբերում: