10 ապրանքանիշեր, որոնց կարելի գտնել աշխարհի ցանկացած կետում


18:51 , 3 հոկտեմբեր, 2013

Այս հոդվածում ներկայացնում ենք այն 10 ապրանքանիշերը, որոնք ամենատարածվածն են ամբողջ աշխարհով մեկ ու առավել հասանելի միջազգային հանրությանը:

 10  Starbucks

s

Պերուն հայտնի է տարբեր գործոններով, սակայն թերևս ամենից շատ այն հայտնի է իր սուրճի արտադրոությամբ:  Փոքրիկ ֆերմաներում արտադրվում են սուրճի հատիկներ, որից հետո դրանք արտահավում են աշխարհի տարբեր ծայրեր: Այնպես որ կարելի է ենթադրել, որ երբ սուրճ եք ցանկանում ըմպել Լիմայում, անհրաժեշտ է ուղղակի մտնել տեղի սրճարաններից մեկը, սակայն բացի տեղական սրճարաններից այստեղ կարելի է նաև գտնել «Starbucks»-ի սրճարանները: Եվ սա ընդամենը մեկ օրինակն է. «Starbacks» կարելի է գտնել, եվրոպական 18 երկրներում, Ասիական տարբեր խոշոր երկրներում Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Նույնիսկ Աֆրիկայում ու Կենտրոնական Արևելքում, ինչպես նաև Հարավային Ամերիկայի որոշ երկրներում: Ստացվում է որ «Starbucks» ապրանքանիշն իր մասնաճյուղերն ունի բոլոր մայրցամաքներում:

 9  Nike

դ

Չինաստանի գաղտնասեր կառավարությունը իսկապես դժվարությամբ թույլ կտա, որպեսի երկրի տարածք երբևէ ամերիկյան որևէ ապրանքանիշ մտնի: Սակայն սպորտային մի ապրանքանիշ որոշեց « ուղղակի անել դա» (ինչպես իրենց կարգախոսն է ասում) և նրանց մոտ դա ստացվեց: «Nike» ապրանքանիշն այսօր կարելի է գտնել Չինաստանի Նանջինգ Խի Լույում, Շանհայում և բացի այդ այն համարվում է երկրի համար առաջին սպորտային ապրանքանիշը: «Nike» ապրանքանիշի արտադրամասեր կարելի է գտնել ոչ միայն Չինաստանում, այլև Ճապոնիայում, Նիդեռլանդներում, որտեղից էլ ապրանքանիշն արտահանվում է Եվրոպա, կենտրոնական Արևելք և Աֆրիկա:

 8   Nestle

ղ

«Nestle» ապրանքանիշն այն ապրանքանիշներից է, որին հաջողվել է իր մասնաճյուղերը բացել աշխարհի տարբեր անկյուններում: Եթե դիտեք ապրանքանիշի պաշտոնական կայքում տեղադրված այս քարտեզը կտեսնեք, թե քանի երկրներում իր մասնաճյուղերն ունի այս ապրանքանիշը: Կայքում նաև նշվում է հետևյալ տողերը. «Մեր նպատակն է բարձրացնել սպառողների կյանքի որակն ամեն օր ու ամենուր` առաջարկելով առողջ ու համեղ սնունդ ու խմիչք և խրախուսում առողջ ապրելակերպ»: Այնուամենայնիվ այս ապրանքանիշի հետ կապված նաև բազմաթիվ բոյկոտներ են տեղի ունեցել. մարդիկ սկսել են  բողոքել անորակ մանկական սննդի արտադրանքից: Ու չնայած այդ փաստի թերևս չկա մի պետություն, ուր դուք այցելեք ու խանութներում չգտնեք այս ապրանքանիշի արտադրանքները:

 7  Ford

դ

Պատկերացրեք Մադագասկարում եք: Ո՞ւր կարելի էր գնալ մեքենա գնելու համար: Իհարկե Անտանանարիվո, որտեղ կարելի է գտնել «Ford» ապրանքանիշի խանութ սրահը: Այս ապրանքանիշի խանութ սրահները կարելի է գտնել Շվեդիայում, Բրունեյում և մի շարք այլ երկրներում:

 6   Pepsi

դ

Հնարավոր է «Pepsi» –ն ամենապահանջված ըմպելիքը չէ աշխարհում, սակայն անհերքելի է այս ապրանքանիշի ազդեցությունը համաշխարհային շուկայի վրա, Ալյասկայից մինչև Ավստրալիա:
Այս ապրանքանիշի հետ կապված սկանդալ էր ծագել Հնդկաստանում, որտեղ ապրանքանիշը մեղադրվում էր մեծաքանակ ջրի օգտագործման համար այն վայրերից, որտեղ դրա պաշարները խիստ սուղ էին: Դրանից հետո սկսեցին «Pepsi»-ին մեղադրել պեստիցիդների օգտագործման մեջ: Իսկ Կերալայում ուղղակի արգելվեց «Pepsi»-ի (նաև «Coca Cola»-ի) վաճառքը: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կրկին հանդարտվեց ու այս դեպքերն ամենևին էլ չխանգարցին, որպեսզի այս խմիչքը վաճառքի հանվի ու օգտագործվի աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց կողմից:

 5   Apple

դ

«Apple» ապրանքանիշի արտադրանքն ամենաշատ կեղծվողն է աշխարհում, հատկապես Չինաստանում, որտեղ կարելի բազմաթիվ iMac-եր, iPad-ներ, որոնք արտաքինից տարբերվում են իրենց ավելի փոքր չափերով իսկ արադրվող կեղծ iPhone-ները ծածկված են Լուի Վիտոն ապրանքանիշի զարդանախշով: Թայվանում նույնիսկ կեղծ «Սթիվ Ջոբս» ունեն (տեսե՛ք լուսանկարում), ով հեռուստացույցով թեյ է գովազդում: Իրաքում կեղծ «Apple» խանութ սրահ կա, որն իրական բրենդային խանութ սրահին ոչ մի նմանություն չունի:
Մի կողմից այս ամենը հուշում է այն մասին, որ ապրանքանիշն այնքան հայտնի է, որ շատերն ուղղակի օգտագործում են այն իրենց սեփական արտադրանքը գովազդելու համար, սակայն մյուս կողմից էլ այն իսկական գլխացավանք է իրական «Apple» ընկերության համար, որը փորձում է կանգնեցնել, բրենդի անունն անօրինականորեն օգտագործելու փորձերը: Դե իսկ «Apple»-ն իսկապես  տարածված, հայտնի ու պահանջված ապրանքանիշ է ամբողջ աշխարհում Եվրոպայից մինչև Ճապոնիա ու Չինաստան այնպես որ ոչ կեղծարարություններն ամենևին էլ չեն խանգարում ընկերությանը:

 4   Microsoft

ս

Չնայած Apple բավականին հայտնի ու պահանջված ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ այն դեռ շատ պետք է աշխատի, որպեսզի հասնի «Microsoft»-ին: Այս ընկերությունը իր մասնաճյուղերն ունի աշխարհի 150 երկրներում` Հայաստանից մինչև Զամբիա: Աշխարհի տարբեր անկյուններում իրենց աշխատակիցները հաճախակի հավաքվում են համաշխարհային գործընկերության կոնֆերանսներում (տեսե՛ք լուսանկարում): 150-ը միայն գրասենյակներն են, իսկ բուն արտադրանքի հասանելիությունն ավելի մեծ է համաշխարհային հանրության համար: Երևի միայն հեռավոր բնակավայրերում ապրող ցեղախմբեերն են միայն, որ երբևէ չեն տեսել կամ օգտագործել «Microsoft»–ի արտադրանքը: Համաշխարհային շուկայում այսպիսի հսկայական հասանելիության հետևանքով երբեմն ընկերությունը նույնիսկ քննադատվում է այն պատճառով որ այն մոնոպոլիզացված է:

 3   BBC

ս

Մինչ «Microsoft»-ը համեմատաբար նոր խաղացող է համաշխարհային շուկայոմ, BBC-ի հեռարձակումները հասանելի են ամբողջ աշխարհով մեկ արդեն գրեթե մեկ դար շարունակ: BBC-ին հեռարձակվում է տարբեր երկրներում դեռևս Բրիտանական Կայսրության գոյության ժամանակշրջաից: Այսօր BBC-ին հասանելի է Ասիայում, Կենտրոնական Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում ու Ամերիկայում: Կան նաև առանձին երկրներում «BBC» հատուկ հեռուստաընկերություններ, ինչպես oրինակ` «BBC Կանադան» ու «BBC Պարսկաստան» (տեսե՛ք լուսանկարը):  Համաշխարհային հեռուստաշուկայում իր գերակայության պատճառներից մեկն այն է, որ «BBC» հետռուստաալիքով գովազդների ցուցադրությունն արգելված է և այն միայն ֆինանսավորվում է արտոնությունների վճարի շնորհիվ:

 2   Coca-Cola

ս

«Coca-Cola» ապրանքանիշը կարելի գտնել աշխարհի յուրաքանչյուր ծայրում:  «Coca-Cola»-ն չի բավարարվում միայն աշխարհին կոֆեին մատակարարելով: Նրանք նաև իրենց վրա են վերցրել աշխարհի մարդկանց երջանկացնելու պատասխանատվությունը: Ըստ ընկերության կողմից անցկացրած հետազոտության աշխարհի տարբեր երկրներում հարցվածների 56 % -ը նշել են, որ «Coca-Cola»-ի համը ստիպում է նրանց ժպտալ: Դե, փաստորեն աշխարհի երջանկության գաղտնիքն արդեն բացահայտված է:

 1   McDonalds

դ

Ոչ մի այլ ապրանքանիշ այնպես հայնի ու հասանելի չի աշխարհի տարածքով մեկ ինչպես «McDonalds»-ը: Տարբեր երկրներում տեղակայված «McDonalds»-ի սրճարանները հնարավոր է փոքր ինչ տարբերվեն միմյանցից, այնուամենայնիվ, բուն վաճառվող արտադանքը նույն որակն ունի, նույնիսկ եթե դրանց գինը բավականին տարբերվում կախված երկրից, որտեղ այն գտնվում է: Ամբողջ աշխարհի տարածքով մեկ` 123 երկրներում, բոլորում միասին մոտ 34.000 McDonalds-ի սրճարաններ կան: Այո ամերիկացիներն ամենուր են…