Գյումրու համայնքապետարանը հոկտեմբերի 21-ից գործադուլ կանի. փոխքաղաքապետ


18:13 , 20 հոկտեմբեր, 2025

Գյումրու համայնքապետարանը վաղվանից գործադուլ կանի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։

Այս հայտարարությունից հետո նա մյուս գյումրեցիների հետ շարժվեց Երևան. այստեղ են տեղափոխել Վարդան Ղուկասյանին։

Ի դեպ, Գյումրու քաղաքապետի աշխատասենյակի դուռը փակել են, բայց չեն կապարակնքել։