Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)


15:44 , 20 հոկտեմբեր, 2025

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտնել է փաստաբանը:

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից և կամավոր մոտեցավ այն մեքենային, որով պիտի տեղափոխեն Հակակոռուպցիոն կոմիտե»,-հայտնում է ArmeniaSputnik-ի թղթակիցը դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ առավոտվանից ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարան  էր մտել:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Տեսանյութը՝ BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում: