15:12 , 20 հոկտեմբեր, 2025Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտնել է փաստաբանը:
«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից և կամավոր մոտեցավ այն մեքենային, որով պիտի տեղափոխեն Հակակոռուպցիոն կոմիտե» հայտնում է ArmeniaSputnik–ի թղթակիցը դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ առավոտվանից ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարան էր մտել: