Կոլումբիայում չեղյալ է հայտարարվել առաջին միասեռ ամուսնությունը


18:20 , 3 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կոլումբիայում դատարանը չեղյալ է հայտարարել երկրում առաջին միասեռ ամուսնությունը՝ ճանաչելով այն հակասահմանադրական: Ամենայն հավանականությամբ այժմ գործը կուղարկվի Սահմանադրական դատարանի քննարկմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Կոլումբիայի Կոնգրեսը երկու տարի առաջ արգելափակել էր միասեռ միությունների օրինականացման մասին օրինագիծը: Դրանից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանը օրենսդիրներին ժամկետ էր տվել՝ մինչև 2013-ի հունիսի 20-ը միասեռ զույգերին տրամադրել այն նույն իրավունքները, որոնցից օգտվում են ավանդական զույգերը:

Եվ քանի որ նշված ժամկետում Կոնգրեսի կողմից որևէ որոշում չի ստացվել, այժմ Կոլումբիայում միասեռ զույգերը պաշտոնապես ամուսնություն կնքելու իրավունք ունեն: