«Վոինը» կռիվ է տալիս մեկի դեմ, առանց որի երբեք չէր կարողանալու երկիրը կառավարել կլոր 10 տարի
13:05 , 20 հոկտեմբեր, 2025
Շարունակելով թունավորել ներքաղաքական մթնոլորը՝ «վոինի» կամակատար Մուրազի Բորիկը կրկին անդրադարձել է ՔՊ-ի ներսում իբր գոյություն ունեցող Սերժ Սարգսյանի «կադրերին»՝ այս անգամ ներշնչվելով «Լամա Ռուբոյով». «Խոզի» հետ միասին Ռուբինյան Ռուբոյի կողմից արված փոդքաստն է դարձել Բորիկի ներշնչման աղբյուրն ու ստիպել մինչև 2018-ը պետական համակարգում աշխատած ներկայիս ՔՊ-ականներին կապել ՀՀԿ-ի ու Սարգսյանի անվան հետ: Ճիշտ է՝ Բորիկը «լյապ» է թույլ տվել ու չի անդրադարձել ասենք Գրիգորյան Մհերի ֆենոմենին, իսկ փոխվարչապետ Խաչատրյան Տիգրանի պարագայում հատուկ շեշտել է, որ նա 2001-2006թթ.-ին աշխատել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018թթ.-ին՝ Տնտեսական զարգցաման և ներդրումների նախարարի տեղակալ՝ եզրակացնելով, որ նրանից ավելի լավ «սերժական» կադր չկա:
Բորիկը, փաստորեն, նախ՝ դիտմամբ շրջանցել է ժամանակին իրեն կերակրողի ձեռքի տակ աշխատած Գրիգորյան Մհերի հարցը՝ չցանկանալով նկատել, որ իր տրամաբանությամբ նա հանդիսանում է երկրորդ նախագահի ամենաազդեցիկ կադրը, ապա՝ Խաչատյան Տիգրանին ևս կապել է Քոչարյանի հետ՝ խոտովանելով, որ առաջին անգամ պետական բարձր պաշտոն նա զբաղեցրել է հենց «վոինի» օրոք,ինչը հիմք է տալիս պնդելու, որ փոխվարչապետն իրականում հենց Քոչարյանի կադրն է: Այսինքն՝ Նիկոլի երկու տեղակալներն էլ Քոչարյանի մարդիկ են. Բորիկի տրամաբանությունը դա է հուշում:
Բորիկի այսօրինակ վարքագիծը խոսում է մի բանի մասին՝ «վոինի» դատարկամտության ու թաքուն վախերի: Բորիկի համբավի հաշվին այս մարդը մաշում է սեփական քաղաքական կապիտալն ու Նիկոլին թիրախավորելու փոխարեն կռիվ է տալիս մեկի դեմ, առանց որի նա երբեք չէր կարողանալու երկիրը կառավարել կլոր 10 տարի. ՀՀԿ-ն է եղել Քոչարյանի հիմնական քաղաքական հենարանը,և ո՞վ էր լինելու «վոինն» առանց Սերժ Սարգսյանի: