Բորիկն ու Արգիշտիկը զառանցանքի նոր ռեկորդ են սահմանել
16:12 , 18 հոկտեմբեր, 2025
Մուրազի Բորիկն ու նրա վայ հյուր Կիվիրյան Արգիշտիկը Նիկոլի՝ 7 տարի շարունակ իշխանության մնալու գաղտնիքը, պարզվում է «գտել են». պնդել են, թե Նիկոլը կարողանում է պահել իշխանությունը միայն այն բանի շնորհիվ, որ Սերժ Սարգսյանն ընդդիմադիր է, իսկ ընդդիմությունը երբեք լուրջ բան անելու հնարավոություն չի ունենալու, քանի դեռ Սարգսյանն այդ դաշտում է ու ձայն ունի:
Այս երկուսի հետ համեմատոթյամբ Նիկոլի «տաղանդները» ոչինչ են թվում: Սնվելով «վոինի» փողերով՝ սրանք որոշել են զառանցանքի նոր ռեկորդ սահմանել՝ բավարարելու իրենց ստնտուի կապրիզները:
Բորիկն ու ինք զինք «think tank» երևակայող Արգիշտիկը պետք է որ իմանան մի պարզ ճշմարտություն՝ իշխանության պահպանման վրա ազդում է միաժամանակ մի քանի գործոներ՝ արտաքին քաղաքական զարգացումներ, անվտանգային մարտահրավերներ, սոցիալ-տնտեսական իրավիճակ, ինչպես նաև իշխանության կողմից կիրառվող քարոզչական ու կազմակերպչական մեխանիզմներ։ Նույն ալկաշ Արգիշտիկը նախկինում բազմիցս պնդել է, որ Նիկոլն իշխանությունը պահում է ոչ թե ընդդիմության թուլության, այլ սեփական քարոզչական հնարքների և հասարակության որոշ շերտերի մոբիլիզացիայի շնորհիվ։ Նա այս մասին չի՞հիշում, թե՞ ուղղակի «վոինն» է հրահանգել ինչ-որ կերպ Սարգսյանին Նիկոլի հետ կապել, որ ինքն իրեն արդարացնի հասարակության առաջ:
Բորիկի և Արգիշտիկի պնդումը պոպուլիստական մանիպուլյատիվ հնարք է, որը նպատակ ունի՝ հասարակության ուշադրությունը շեղելու իրական խնդիրներից։ Փոխանակ վերլուծելու իշխանության կառավարման մեխանիզմները, սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կամ արտաքին ճնշումները, սրանք ընտրել են խաբեության ու անբարոյականության ուղին՝ մեղքը բարդելով երրորդ նախագահի վրա, ինչի մեղավորը, իհարկե, «վոինն» է՝ այս կատավասիայի իրական հեղինակն ու շահառուն։
Երևի Սերժ Սարգսյանն էր 2021-ին Նիկոլին «կռել» խոստանում…