Եթե Ադրբեջանի պահանջով չեն Սահմանադրությունը փոխում, ինչո՞ւ են ընկել Անկախության հռչակագրի կամ Արարատի հետևից


14:42 , 18 հոկտեմբեր, 2025
DW-ին տված հարցազրույցում Միրզոյան Արոն, ըստ էության, Հայաստանին ներքին լսարանին ուղղված հայտարարություն է արել՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի թեմայով: Հայտաարելով, որ հաջոդ փուլը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է՝ Արոն, մասնավորապես, ասել է.« Այստեղ կա մի նրբերանգ. ադրբեջանական կողմը, ցավոք, առաջ է քաշում խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններ։ Մենք համաձայն չենք դրա հետ. մենք ունենք հակափաստարկներ։ Սակայն նրանք կարծում են, որ մեր Սահմանադրության հետ կապված խնդիր կա. սա նրանց տեսակետն է։Նրանք ուզում են, որ մենք փոփոխենք Սահմանադրությունը։ Սա այն պայմանն է, որը մենք մերժում ենք։ Միևնույն ժամանակ, մենք ունենք Սահմանադրությունը փոփոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ. մենք քաղաքական հայտարարություն ենք արել։ ՀՀ Սահմանադրությունում չկա ոչինչ, որը կարող է վկայել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին»:

Արոն ասում է՝ այո, փոխելու ենք Սահմանադրությունը, ինչպես, ի դեպ, Բաքուն է ցանկացնում,բայց Բաքվի ցանկությամբ չէ,որ փոխում ենք այն: Այսինքն՝ Արոն մարդկան լրիվ էշի տեղ է դնում՝ հարուցելով նույն միջազգային հանրության ծիծաղը. միջազգային հանրությունն էլ շատ լավ գիտի, որ Սահմանադրության փոփոխության թեմայի թեժացումը Բաքվի ուղիղ պահանջի արդյունք է, բայց քանի որ ՔՊ-ն իր իսկ ժողովրդի հետ պրոբլեմ ունի, Արոյին թույլ են տվել տխմար-տխմար բարբաջել, որ Նիկոլի վարկանիշն է՛լ ավելի չընկնի
:
Եթե Ադրբեջանի պահանջով չեն Սահմանադրությունը փոխում, ինչո՞ւ են ընկել Անկախության հռչակագրի կամ ասենք Արարատի հետևից,մեկը կասի՞…