ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը փորձել է գայթակղել հասարակներին
09:37 , 18 հոկտեմբեր, 2025
Հարցին՝ ի՞նչ է ասել արժեքներ՝ «Իրական Հայաստանում», ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը պատասխանել է.«Մենք ուզում ենք գնահատել ապրող մարդուն, մարդն իր կյանքի ընթացքում կարողանա վայելել իր բարեկեցիկ կյանքը. ինքը խաղաղ պիտի լինի, համոզված պիտի լինի, որ իր երեխան ապրում է անվտանգ, և իր մտահոգությունները պետք է լինեն այսօրվա մասին»:
Ծովիկի պատասխանը, արձանագրեքմք, սահմանափակվում է միայն անհատի բարեկեցության գաղափարով։ Թեև սա ինքնին դրական կարող է թվալ, սակայն չի տալիս հստակ պատկերացում, թե ինչպիսի ինստիտուցիոնալ, քաղաքական կամ մշակութային հիմքեր են ապահովելու այդ «բարեկեցիկ կյանքը»։ ՔՊ-ականը շեշտել է, որ մարդու մտահոգությունները պետք է լինեն «այսօրվա մասին», ինչը վտանգավոր մոտեցում է. պետության արժեքային համակարգը չի կարող կառուցվել միայն ներկայի վրա։ Առանց ապագայի հստակ տեսլականի ու անցյալի մասին ադեկվատ գանհականի հասարակությունն ուղղակի դատապարտված է։
Հարց՝ ի՞նչ է արել ՔՊ-ն մինչ այս պահը՝ հասնելու Ծովիկի իդեալին: Արցախի կործանումն ու Իլհամի երկաթյա բռո՞ւնցքն են երաշխավորելու բարեկեցություն, Հայաստանի կրճատված տարա՞ծքն է դառնալու ռեսուրս, Թրամփի հեռախոսահամա՞րն է հայ երեխաներին պայծառ ապագա խոստանալու, թե՞ Նիկոլի՝ Էրդողանի հանդեպ ունեցած որդիական սերն է երաշխիք լինելու Հայաստանի հարատև գոյության:
Ծովիկները հենց դա էլ քարոզում են՝ պնդելով՝ Հայաստանի հարատևության գաղտնիքը թուրքերին սիրելու, վերագնահատելու ու սեփական ինքնությունն ուրանալու մեջ է: