Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքին ՔՊ վերնախավը չի մասնակցել․ «Հրապարակ»
09:56 , 17 հոկտեմբեր, 2025
Իշխանական կուլիսներում ակտիվ քննարկում են ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը տեղի է ունեցել վերջերս՝ «Աղաբաբյանս» ռեստորանում։
Բանն այն է, որ հարսանիքին ՔՊ վերնախավը չի մասնակցել՝ ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը, միայն հաշված ՔՊ-ականներ են ներկա եղել` պատգամավորի «նեղ կռուգը»։ Մինչդեռ շատերն ակնկալել են, որ ՔՊ վարչության անդամ դարձած Խաչատրյանն առիթը բաց չի թողնի՝ թիմի հետ մերձեցման երեկո անցկացնելու, որ իր ընտրվելը ծանր տարած մարդկանց հետ կոնտակտը վերականգնի` ցույց տալով, որ ինքը սրսուռ ՔՊ-ական է, այլ ոչ թե ՀՀԿ-ի ժամանակվա «գայիշնիկ»։