00:39 , 17 հոկտեմբեր, 2025Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը քննարկել են երկու երկրների կապերը՝ վստահություն հայտնելով, որ հարաբերությունները կընդլայնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Արաղչին և Ռիժենկովը հանդիպել են հոկտեմբերի 16-ին Ուգանդայի Կամպալա քաղաքում՝ Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման շրջանակներում։
Երկու նախարարները քննարկել են իրենց երկրների միջև տարբեր տնտեսական, առևտրային և դիվանագիտական ոլորտներում համագործակցության առաջընթացը։ Նրանք վստահություն են հայտնել, որ հաշվի առնելով իրենց պետությունների ղեկավարների՝ հարաբերությունները ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ ականատես կլինեն երկու ժողովուրդների համար օգտակար համագործակցության ամրապնդման: