Սոմալիում ձերբակալ են սեփական երեխաներին գլխատած տղամարդուն


16:48 , 3 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Սոմալիի ոստիկանությունը ձերբակալել է Քանդա Օմար Շայմար Հասանին, ով մեղադրվում է իր 4 երեխաներին սպանելու մեջ:

Agence France-Presse-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել երեխաների մորից բաժանվելուց 3 տարի անց: Տղամարդը սպանությունից մի քանի ժամ անց  ինքն է անձամբ հանձնվել ոստիկանությանը:

Սպանված երեխաների մարմինները հայտնաբերվել են Բելեդույնե քաղաքից ոչ հեռու: Տեղեկությունների համաձայն` երեխաները եղել են երեքից ութ տարեկան: Իսկ նրանց մայրը ասել է, որ երեխաները տղաներ են եղել և վեցից տասնմեկ տարեկան:

Թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, դեռևս հայտնի չէ, բայց ինչպես նշում են ոստիկանները, 60-ամյա այս տղամարդը հոգեկան շեղումներ ունի: