17:19 , 3 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Երևանի կոնյակի գործարանը ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Այսպես, ս.թ. հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանը մթերել է 33 298 տ խաղող: Այս մասին հայտնում են Երևանի Կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից:
Ընկերությունը Արարատի և Արմավիրի մարզերից արդեն մթերել է նախատեսված ծավալի 100 տոկոսը: Այդուհանդերձ, ընդառաջելով ընկերության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող գյուղացիներին, ովքեր չեն հասցրել ժամանակին հանձնել իրենց պայմանագրով նախատեսված ծավալը կամ ունեն սահմանված ծավալներից ավել բերք, Երևանի կոնյակի գործարանը երկարացնում է մասնաճյուղերի աշխատանքը խաղողի ընդունման գծով: Մասնավորապես, ԵԿԳ Արմավիրի (Արմավիրի մարզ) և Այգավանի (Արարատի մարզ) մասնաճյուղերը բաց կլինեն խաղողագործների համար մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ