Հինգ քահանա և մեկ եպիսկոպոս գտնվում են Երևանի ՔԿ-ում. Մայր Աթոռ


11:55 , 15 հոկտեմբեր, 2025

Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, հայտնում են Մայր Աթոռից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:

Տեր Եսային նաև հայտնել է, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը: Նրա խոսքով` սրբազանին տանում են քննչական բաժին։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: