6,5 տարի տուն վերադարձող կատվի պատվին Մուրմանսկում արձան են տեղադրել


15:45 , 3 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ռուսական Մուրմանսկ քաղաքում բրոնզե արձանիկ է տեղադրվել Սեմյոն կատվի պատվին, որը Մոսկվայում կորելուց հետո 6,5 տարի վերադարձել է տուն:

Բրոնզե արձանիկը պատկերում է կատվին՝ ուսին դրած կապոցով, որը նստել է նստարանին հանգստանալու, հայտնում է Интерфакс-ը:

Քաղաքային լեգենդը պատմում է, որ 1990-ականներին կատվի տերերը Մոսկվայով տուն վերադառնալիս են եղել արձակուրդից և մոռացել են կատվին Մոսկվայում, երբ հիշել են կորստի մասին չեն վերադարձել նրա հետևից: Իսկ կատուն երկու հազար կիլոմետր ճանապարհ է անցել՝ տուն վերադառնալու համար:


Փոքրի բրոնզե արձան ստեղծելու գաղափարը պատկանում է մի խումբ ակտիվիստների: