Վախճանվել է Սերգեյ Բելովը


15:33 , 3 հոկտեմբեր, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Պերմում 70 տարեկանում վախճանվել է խորհրդային ճանաչված բասկետբոլիստ, Մյունխենի 1972 թվականի օլիմպիադայի չեմպիոն Սերգեյ Բելովը:

Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է նաև օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մրցանակակիր (1968, 1976, 1980), աշխարհի կրկնակի չեմպիոն (1967, 1974) և Եվրոպայի առաջնությունների քառակի հաղթող (1967, 1969, 1971, 1979): Ճանաչվել է 1970 թվականի համաշխարհային ստուգատեսի ամենաարժեքավոր խաղացող: 13 տարի հանդես գալով Մոսկվայի ԲԿՄԱ-ում՝ 11 անգամ դարձել է Խորհրդային Միության չեմպիոն: 1991-ին բասկետբոլի միջազգային ֆեդերացիան Բելովին ճանաչել է Եվրոպայի բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստ: Իսկ մեկ տարի անց նա դարձավ մարզաձևի Փառքի դահլիճում ընդգրկված եվրոպացի առաջին խաղացողը: 1980-ին հենց նրան էր վստահվել մոսկովյան օլիմպիադայի ջահը վառելու պատիվը: Բելովը նաև հաջողակ մարզիչ էր. նրա ղեկավարությամբ Ռուսաստանի հավաքականը երկու անգամ նվաճել է աշխարհի առաջնությունների արծաթե մեդալներ (1994, 1998), ԲԿՄԱ-ն դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1982), իսկ «Ուրալ Գրեյտը»՝ Ռուսաստանի չեմպիոն (2001, 2002) ու արծաթե մեդալակիր (2000, 2003):