Դեպի իրական բռնապետություն գլորվող երկրի իշխող ուժը չի կարող լինել ժողովդավար իր բնույթով
15:23 , 14 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ականներ «Խոզը» ու «Լամա Ռուբոն» համատեղ պոդքաստում փորձել են հանրությանը համոզել, թե իբր ՔՊ-ն աշխարհի ամենաժողովրդավարական ուժերից մեկն է. ըստ այս նիկոլականների՝ հակառակ այլ ուժերի ՔՊ-ում իբր կա առողջ բանավեճ, կան ներքին ժողովրդավարություն ու շատ բուռն ներքին քննադատություն: ՔՊ-ականները կոչ են արել նայել իրենց կուսակցությանն ու քաղաքականությունից չհիասթափվել:
Իրականում իշխանության գալուց հետո ՔՊ-ն վերածվել է խիստ նիկոլակենտրոն կառույցի, որտեղ որոշումները կայացվում են նեղ շրջանակում՝ մեկի գլխավորությամբ: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կուսակցության գծից շեղված կամ Նիկոլի որոշումները հրապարակայնորեն կասկածի տակ դրած գործիչները պարզապես հեռացվել են շարքերից կամ մարգինալացվել։ Մյուս կողմից՝ փաստը, որ ՔՊ խմբակցությունը ԱԺ-ում գրեթե միշտ հանդես է գալիս միասնական և միաձույլ քվեարկություններով անգամ այնպիսի հարցերի շուրջ, որոնք հանրության մեջ լուրջ բանավեճերի առիթ են տալիս, ոչ պակաս խոսուն է ու հերքում է հանրությանը մոլորեցնել ջանացող Ռուբինյան Ռուբոյի ու Ալեքսանյան Վահագի քարոզչական թեզերը։
Արցախյան հակամարտությանը, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող ճակատագրական որոշումները հաճախ կայացվել են միանձնյա կերպով, իսկ ՔՊ-ականներն այդ որոշումների մասին տեղեկացել են Նիկոլի հրապարակային ելույթներից միայն: Սա է՞լ է խոսում ներկուսակցական ժողովրդավարության մասին:
«Լամա Ռուբոյի» և «Խոզի» պնդումները կրում են զուտ քարոզչական բնույթ։ ՔՊ-ն որպես ժողովրդավարության օրինակ ներկայացնելու փորձերը ոչ միայն անհամոզիչ են, այլև ծիծաղելի. խորն ավտորիտարիզմի մեջ գտնվող ու դեպի իրական բռնապետություն գլորվող երկրի իշխող ուժը չի կարող լինել ժողովդավար իր բնույթով։