Վահագն Խաչատուրյանը Բելգիայի թագուհու հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները (Video)


16:12 , 14 հոկտեմբեր, 2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային:

Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան և բարձր գնահատել Ձերդ մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Ձեր այցելության նպատակը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը, անշուշտ, մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 թվականի համար ստանձնած պարտականությունները։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջնորդությունն այս ոլորտում և այն, որ զբաղվում եք մարդկությանը հուզող այսպիսի կարևոր հարցերով»,- ասել է նախագահը:

Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և ուրախ է գտնվել մեր երկրում՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանության առիթով: