Էրդողանը կարող է օգնել Ուկրաինայի կարգավորման հարցում․ Թրամփ


10:11 , 14 հոկտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման գործում.  փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:

«Էրդողանը կարող է։ Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող ասել Ուկրաինայի մասին։

Բայց (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը հարգում է նրան, և նա իմ ընկերն է»,-ասել է Թրամփը Շարմ էլ Շեյխից վերադառնալիս։