Ռուսական համարանիշներով «Mercedes»-ը Իսակովի պողոտայում կոտրել է լուսակիրը և հայտնվել ճանապարհի մեջտեղում


22:09 , 13 հոկտեմբեր, 2025
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի ԱՄՆ դեսպանատան խաչմերուկում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված լուսակիրին (սվետոֆոր), կոտրել այն և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։