Թրամփին օդանավակայանում դիմավորել է Եգիպտոսի նախագահը․ քիչ անց կսկսվի Խաղաղության գագաթնաժողովը


19:24 , 13 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայր, որտեղ նա, ըստ բազմաթիվ երկրների առաջնորդների հետ կանցկացնի Գազայի հարցով համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Թրամփի ինքնաթիռը Եգիպտոս է ժամանել՝ եգիպտական F-16 կործանիչների ուղեկցությամբ։

Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն հանդիպել էին Շարմ էլ Շեյխում՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար։