Ալիևի մասնակցությունը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերի ցուցիչ է. Հաջիև


16:11 , 13 հոկտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է Շարմ էլ Շեյխում կայանալիք Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։

Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը։

«Սա վկայում է Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերակատարության և նրա՝ որպես «միջին ուժի» (middle power) դիրքի մասին գլոբալ արտաքին քաղաքականության մեջ։

Ադրբեջանը ցանկալի գործընկեր է բոլոր կողմերի համար՝ Մերձավոր Արևելքի խաղաղ օրակարգի հարցերում»,-նշել է նա։