15:12 , 13 հոկտեմբեր, 2025ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում:

Այս մասին տեղեկանում ենք թելեգրամյան ալիքներից:
Թելեգրամյան ալիքներից տեղեկանում ենք նաև, որ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների միև:
Հիշեցնենք, որ սա պատմության մեջ առաջին հանդիպումն է Հայաստանի և Պակիստանի ղեկավարների միջև:
Վերջերս երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։

