Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը


11:12 , 13 հոկտեմբեր, 2025

Աշխատանքային այցով հոկտեմբերի 14-ին  Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:

Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Արարատ Միրզոյանի և Էլինա Վալտոնենի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: