10:12 , 13 հոկտեմբեր, 2025Hraparak.am-ը գրում է․
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․
«Մեր երկրին կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ։ Այսօր երեկոյան ժամերից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն, և առաջիկա հինգ օրերին կլինի առանց տեղումների եղանակ։ Արևմուտքից ներթափանցած ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանից` իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին հանրապետության ամբողջ տարածքում ցերեկային ժամերին այսօրվա համեմատ կբարձրանա 5-8 աստիճանով»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f3f1c4c58a6f1d8034b26b4c66966ee4
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»