Ինչի՞ մասին է բարբառում ՔՊ-ական «Եղոն», եթե Նիկոլը Հայաստանը սարքել է թուրքերի բոքսի տանձիկը


15:48 , 11 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական Եղոյան Արմանը հայտարարել է, թե իրենք կառուցում են բալանսավորված արտաքին հարաբերություններ, Հայաստանը փորձում են հանել կոնֆլիկտային հոգեբանությունից, կառուցում են ուժերի բալանսի վրա հիմնված խաղաղսւթյուն:
«Եղոյի» հայտարարությունները հնչում են ինչպես ծաղր. օրինակ՝ իրական քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանը հաճախ հայտնվում է ոչ թե հավասարակշռված, այլ կախվածության իրավիճակում։ Արևմուտքի հետ ինտեգրացիոն գործընթացները դանդաղում են, ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունների որակը կակսածելի է, իսկ Թուրքիան փաստացի դարձել է Նիկոլի իշխանության իրական տերը, Իլհամն էլ նրան դարձրել է իր բոքսի տանձիկը. հենց որ պարապ է մնում, սկսում է Հայաստանի հաշվին ինքնահաստատվել:

Ինչ վեաբերում է կոնֆլիկտային հոգեբանությունից դուրս գալուն, ապա նկատենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առկա հակասությունները ոչ թե հոգեբանական, այլ իրական քաղաքական և անվտանգային խնդիրներ են, որոնց լուծումը կախված չէ ազգի հոգեբանությունից. նույն Աննայի կրթարշավը ոչ թե ազգին կոնֆլիկտային հոգեբանությունից դուրս հանելու, այլ ժողովրդին պարտվածի հոգեբանություն ներշնչելու փորձեր են: Կամ ի՞նչ ուժերի բալանասի մասին է խոսում «Եղոն», եթե մեծ հարց է, թե Հայաստանն ինչ ուժերով է ապահովելու այդ բալանսը. զինված ուժերի բարեփոխումները դեռևս կիսատ են, դաշնակիցների հետ հարաբերություններում վստահության ճգնաժամ կա, Արևմուտքի և Ռուսաստանի միջև բալանս պահելու փորձերը հաճախ վերածվում են երկուսի կողմից էլ անվստահության:

Արձանագրենք՝ Եղոյան Արմանի հայտարարությունների հիմքում չկա իրական քաղաքական բովանդակություն, այլ կա մերկ պոպուլիզմ, որ ընդամենը հասարակությանը կարող է վանել՝ նկատի ունենալով այն անհրապույր իրականությունը, որի պայմաններում գոյատևում է այժմ Հայաստանը: