Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի


15:26 , 11 հոկտեմբեր, 2025

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։