13:31 , 11 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական «Խոզը», արձագանքելով ընդդիմության այն գնահատականին, որ ՔՊ-ն դարձել է КПСС, քանի որ հստակորեն նկատվում է անձի պաշտամունք, հարց է բարձրացրել. «Այսինքն՝ երբ որ ելույթից հետո համաժղովի ժամանակ կուսակցությանը ծափահարում են, դա նշանակո՞ւմ է КПСС»:
Իրականում Ալեքսանյան Վահագի հարցադրումը դառնում է լրիվ անիմաստ, երբ փորձում ես զուգահեռներ անցկացնել կոմունիստների ու ՔՊ-ականների միջև:
ԿԿ-ում Ստալինի, ապա նաև Բրեժնևի ժամանակ ձևավորվեց առաջնորդի շուրջ անձի պաշտամունք, որտեղ կուսակցական համագումարները վերածվում էին առաջնորդին ծափահարելու արարողությունների։ ՔՊ-ի պարագայում այսօր նույն պատկերին ենք ականատես դառնում. ծնկած Նիկոլն ու նրան ուղղված հիացմունքի օվացիաները կամ «կեցցե»-ները դրա վառ ապացույցն են:
ԿԿ-ն ԽՍՀՄ-ում միակ թույլատրելի կուսակցությունն էր, որը վերահսկում էր պետական բոլոր ինստիտուտները։ ՔՊ-ն Հայաստանում թեպետ չունի մենաշնորհային կարգավիճակ, բայց փաստացի ունի խորհրդարանական բացարձակ մեծամասնություն՝ տոտալ կերպով վերահսկելով առնվազը գործադիր իշխանությունը: Իսկ իրականում վերահսկում է նաև դատական իշխանությանը. Նիկոլն էր, չէ՞, ասում՝ կա՞ մի դատավոր, որը կարող է իր ասածը չանել:
ԿԿ համագումարները հիմնականում կրում էին ձևական բնույթ, երբ բացակայում էր իրական բանավեճը: ՔՊ համագումարները նույնպես ավելի շատ հանդիսավոր միջոցառումներ են հիշեցնում, քան գաղափարական քննարկումների հարթակ՝ չնայած ՔՊ-ականները չեն դադարում պնդել հակառակը։
ԿԿ-ն մշտապես խոսում էր ժողովրդի անունից և ներկայացնում էր իր որոշումները որպես ժողովրդի կամք։ ՔՊ-ն շատ հաճախ է շահարկում ժողովրդի անունը՝ ասենք նույն «խաղաղության օրակարգ» կոչված խեղկատակությունը լեգիտիմացնելու համար:
Ինչպես ԿԿ-ում, այնպես էլ ՔՊ-ում, նույն քաղաքական մշակույթն է տիրում՝ առաջնորդի շուրջ գերկենտրոնացում. հանեք Նիկոլին ՔՊ-ից, և այնտեղ կմնան լոկ անլեզու «ուսապարկեր», մի րոպեում կփլուզվի այդ ուժն ու կմաքրվի ՀՀ քաղաքական դաշտից:
Այնպես որ՝ «Խոզի» ջանքերը՝ ՔՊ-ն ներկայացնելու որպես ներքին ժողովրդավարության վրա խարսխվող միավոր, ծիծաղելի են և ընդամենն է՛լ ավելի են ընդգծում ընդդիմության կողմից հնչող մեղադրանքների հիմնավորվածությունը: