11:33 , 11 հոկտեմբեր, 2025
Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` հավելելով, որ աղբավայրում այս պահի դրությամբ 20 միավոր տեխնիկա է աշխատում։
«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են։ Քանի որ հրդեհը մեծ ծավալի էր, այժմ բեռնատարներով հողը տանում են աղբավայր, որ ծխացող օջախները ծածկեն, ծուխը վերացնեն»,–ասացին Երևանի քաղաքապետարանից։