«Հրապարակ». Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել


12:11 , 11 հոկտեմբեր, 2025
Ընտրություններին ընդառաջ, ՔՊ-ն աշխատանքի տեղավորման գործակալություն է հիշեցնում։

Այսօր դիրք, պաշտոն, կարգավիճակ ունեցող իշխանականները, կասկածներ ունենալով, որ ընտրություններից հետո իրենց «ծառայություններից» այլեւս չեն օգտվելու, եւ իրենք կարող են համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը, աշխատանքի են տեղավորում նախ իրենց ծանոթ-բարեկամներին, ներկայիս օգնական-խորհրդականներին, իրենց աշխատակազմերին: Ապա նաեւ ոմանք հենց իրենց գլխի ճարն են հիմիկվանից տեսնում, որ հետո անգործ չմնան։

Ընդ որում, դա միայն ՔՊ-ականներին չի վերաբերում, այլ նաեւ որոշ նախկին ՔՊ-ականների։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ից ամիսներ առաջ հեռացված Հակոբ Ասլանյանը սեպտեմբերից աշխատանքի է անցել թիվ 135 դպրոցում: 71-ամյա Ասլանյանը դպրոցում պատմություն է դասավանդում, ինչպես դասավանդում էր երկար տարիներ` մինչեւ պատգամավոր դառնալը։

Ուշագրավ է, որ այդ տարիքում նրան որպես ուսուցիչ դպրոց են ընդունել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d1ac5215d18c379010cd305dbbfcc522

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»