Ադրբեջանում հայերի դատական գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի․ Սիրանուշ Սահակյան


23:33 , 10 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․


Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից, դատական գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի։ Այս մասին Վարշավայի ֆորումում հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Մինչդեռ, Ադրբեջանի կառավարությունը այս ֆորումին վստահեցնում է, որ հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Սակայն Բաքուն մերժել է իմ՝ որպես պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներկայացուցիչ, գերիների հետ հանդիպելու խնդրանքը»,-նշել է նա։