14:08 , 3 հոկտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
59-ամյա ճգնավոր հայր Մաքսիմը բնակվում է Վրաստանի անառիկ լեռներից մեկի գագաթին` իր փոքրիկ խրճիթում:
Topnews.ru-ի փոխանցմամբ, 40 մետր բարձրության վրա գտնվող տուն Մաքսիմը բարձրանում է հատուկ վերելակի օգնությամբ, իսկ ճգնավորը ամբողջ օրն այնտեղ անցկացնում է աղոթքների մեջ:
Հայր Մաքսիմը Աստծուց խնդրում է ներել երիտասարդ տարիքում գործած մեղքերը, երբ ինքը ծխում էր և թմրանյութեր էր վաճառում:
Մենաստանը երկար ժամանակ խոնարհված է եղել և հայր Մաքսիմը ինքն է կազմակերպել դրամահավաք ու զբաղվել մենաստանի վերականգնմամբ: