«Վոինի» բորիկներն այսքան անգրագե՞տ են, թե՞ ուղղակի փողի դիմաց են իրենց այդպիսին ներկայացնում


17:46 , 10 հոկտեմբեր, 2025

Մուրազի Բորիկն իր եթերում Արման Թաթոյանին մատուցել է որպես բնույթով նեոլիբերալ. թե՛ իր պատկերացումներով, թե՛ քաղաքական ուղով, թե՛ արժեհամակարգով իբր այդպիսին է ու չի կրում ազգային արժեհամակարգ: Նա այս ուղերձը փորձել է տեղ հասցնել իր «վոինական» հյուրերից մեկի միջոցով:
Այս հարձակումները Թաթոյանի դեմ շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Բորիկին կերակրող «վոինը» վտանգ է զգում իր համար. նրա խնդիրը ոչ թե Նիկոլի դեմ պայքարն է, այլ ընդդիմադիր դաշտը մոնոպոլիզացելը, որ բացի իրենից դաշտում ուրիշ ոչ ոք չերևա, հայտ չներկայացնի:
Գալով Արման Թաթոյանին՝ նկատենք, որ Բորիկի ու նրա հյուրի կողմից մատուցածը ոչ մի կապ չունի իրականության հետ. Թաթոյանը նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությունը ներկայացրել է որպես շարժում, որը շեշտում է ազգային միասնությունը, համերաշխությունը, արժանապատվության վերականգնումը և պետության պաշտպանությունը: Նա խոսում է ազգային ինքնության, իրավունքների պաշտպանության և միասնականության մասին: Թաթոյանի գաղափարական դիրքավորումը ավելի շատ կարելի է բնութագրել որպես ազգային-պահպանողական կամ սոցիալական ուղղվածություն ունեցող, քան նեոլիբերալ։ Նա շեշտը դնում է ազգային արժանապատվության վերականգնման, միասնականության և պետության պաշտպանության վրա, այլ ոչ թե ասենք ազատ շուկայի գերակայության կամ պետական միջամտության նվազեցման՝ բաներ, որոնք ամենաբնորոշ են նեոլիբերալիզմին։

Հետևություն՝ «վոինի» բորիկները կա՛մ լրիվ անգրագետ են ու չեն տարբերում երևույթներն ու հասկացությունները քաղաքականությունում, կա՛մ ուղղակի փողի դիմաց տխամ են ձևանում՝ իրականությունը խեղաթյուրելով, Թաթոյանի վրա ստվեր գցել ջանալով: