ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին․ Դե վերադարձի․ Շարմազանովը՝ Փաշինյանին


17:40 , 10 հոկտեմբեր, 2025

Նիկոլ, դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ -ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։
Ավելին. դու՝ Նիկոլ, նշել ես, որ «հանրաքվեին դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու»։
Այսինքն, ֆիքսել ես, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով ու հանրաքվեի դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու։
Սա նշանակում է, որ հանրաքվեի կարող էր դրվել ինչպես Արցախի անկախության, այնպես էլ՝ ՀՀ-ին միանալու հարցը։
Նշել ես նաեւ, որ «մինչեւ հանրաքվեի իրականցումը Արցախն օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեությունը»։
Հետո էլ ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին ու միջազգային հանրությունն էլ պրոբլեմ չի ստեղծի։
Դե վերադարձի։
Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով։
Ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։
Ապահովի Արցախի ամենօրյա կենսագործունեությունը։
Հը,ինչու՞ լռվեցիր, իրականացրու խոստումդ։