19:57 , 9 հոկտեմբեր, 2025
«Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։
Դատարանը սահմանել է տնային կալանք, 5 միլիոն դրամի գրավ և բացակայելու արգելք։
Հիշեցնենք՝ նույն գործով անցնող Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանքը այսօր նույնպես փոխվել է, նա նույնպես տնային կալանքի տակ կգտնվի։
Վերացվել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տեսակցելու արգելքը։